Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում երեկ Գյումրու «Շիրակն» ընդունել էր Տռնավայի «Սպարտակին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 (պատասխան հանդիպումը մեկ շաբաթ անց է, մրցակցի հարկի տակ): Հիշեցնենք, որ գյումրեցիների պես որակավորման երկրորդ փուլում է նաև առաջին հանդիպումում հյուրընկալվելիս Թբիլիսիի «Դինամոյին 0:2 հաշվով զիջած Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» (Չեմպիոնների լիգա):
Եթե հանկարծ ստացվի այնպես, որ մեր թիմերը կամ նրանցից մեկնումեկը հաղթահարի այս փուլը, հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ կսահմանվի աննախադեպ ռեկորդ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ